Կարևորը՝ «Պուտինլենդ» չդառնան․ Զելենսկին՝ Դոնբասը «Դոնիլենդ» վերանվանելու մասին
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է այն տեղեկությունները, որ Կիևը առաջարկել է Դոնբասի մի մասը վերանվանել «Դոնիլենդ»՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, գրում է The Guardian-ը։
Նա պնդել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու բանակցությունների ժամանակ այդ տերմինը երբեք չի օգտագործվել։
«Իմ բանակցությունների ընթացքում, բացի «Դոնեցկի մարզ», «Լուգանսկի մարզ», «մեր Դոնբաս» կամ «Ուկրաինայի տարածք» արտահայտություններից, այլ տերմիններ չեն օգտագործվել։ Հետևաբար, կան դա հաստատող փաստաթղթեր», - ասել է Զելենսկին։
Ըստ նրա՝ գլխավորն այն է, որ այդ շրջանները «մնան Ուկրաինայի տարածք» և չդառնան «Պուտինլենդ»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ