Ֆիցոն ողջունել է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկումը
Աշխարհ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ողջունել է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկումը: Նա նաև նշել է, որ, իր համոզմամբ՝ գիշերը Սլովակիա նավթի մատակարարումն ապացուցում է, որ խողովակաշարը վնասված չէր, և նավթի մատակարարումների դադարեցումն օգտագործվում էր որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք:
Ապրիլի 22-ին Եվրամիության դեսպանները հավանություն էին տվել Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրմանը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին: Հունգարիան և Սլովակիան, որոնք մեծապես կախված են ռուսական նավթից և գազից, խոչընդոտում էին այս գործընթացը Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով: Կիևը հայտնել էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածներից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն