Իրանի դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Աշխարհ
Իրանը պահանջում է ԱՄՆ-ից երկարատև խաղաղություն, Թեհրանի օրինական իրավունքների ճանաչում, վնասի փոխհատուցում և ագրեսիայի չկրկնման երաշխիքներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Եթե նրանք ցանկանում են կռվել, մենք պատրաստ ենք պատերազմի։ Եթե համաձայնության հասնենք բանակցելու համար, բանակցությունները պետք է լինեն արդար, ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը, Իրանի օրինական իրավունքների ճանաչմանը, վնասի փոխհատուցմանը և ագրեսիայի չկրկնման երաշխիքներին։ Այդ դեպքում մենք պատրաստ ենք բանակցությունների», – լրագրողներին ասել է նա Իսլամական Հանրապետության բանակի օրվան նվիրված ընդունելության ժամանակ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը