Թրամփը մտադիր չէ շտապել Իրանի հետ կարգավորման հարցում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում շտապել Իրանի հետ հակամարտությունը լուծելու հարցում։ Նա այս դիրքորոշումը ներկայացրել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Մի շտապեցրեք ինձ», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ կարող է տևել կարգավորումը։ «Ես դրա վրա աշխատում եմ ընդամենը վեց շաբաթ, և նրանց զինված ուժերն արդեն ամբողջությամբ ոչնչացված են», - պնդել է նա։
«Հնարավոր է՝ նրանք երկշաբաթյա ընդմիջման ընթացքում մի փոքր համալրել են իրենց զենքի պաշարները։ Բայց նույնիսկ եթե այդպես լինի, մենք նրանց կոչնչացնենք մոտ մեկ օրում», - ասել է նա։
Ամերիկացի առաջնորդը նախկինում Truth Social-ում հայտարարել էր Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու իր մտադրության մասին։ Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակի խորհրդական Մահդի Մոհամմադին, իր հերթին, հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին հայտարարված հնարք է և թույլ կտա նրանց նախապատրաստել նոր անակնկալ հարձակում Իսլամական Հանրապետության վրա։
Մոհամմադին կարծում է, որ Միացյալ Նահանգները, որպես պարտվող կողմ, «չի կարող պայմաններ թելադրել»։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը