Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը 

Հալեպում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը

Հասարակություն

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈԳԵԿՈՉԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ․

Լուսին Ապաճեան-ՉիլԱբօշեան

Հովանաւորութեամբ հայ երեք համայնքապետներուն եւ կազմակերպութեամբ Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքին, Հինգշաբթի, 23 Ապրիլ 2026-ին, կէսօրէ ետք ժամը 7:00-ին, Հայ Աւետարանական Բեթէլ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 111-րդ տարելիցին նուիրուած միջհամայնքային ոգեկոչական հանդիսութիւն։

Եկեղեցւոյ մուտքին Սուրիոյ Հայ Աւետարանական Քրիստոնէական Ջանից Ընկերակցութեան երիտասարդները դիմաւորեցին ներկաները։

Հանդիսութեան ներկայ էին՝ Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի պետ Վեր. Դոկտ. Յարութիւն Սելիմեան, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարեան, Բերիոյ Կաթողիկէ Հայոց Թեմի Առաջնորդ Արհի. Տ. Պետրոս Արք. Միրիաթեան, Հայաստանի Հանրապետութեան Հալէպի Գլխաւոր Հիւպատոսութեան Խորհրդական Դաւիթ Թադէոսեան, ինչպէս նաեւ հալէպահայ կազմակերպութիւններու, միութիւններու եւ հաստատութիւններու ներկայացուցիչներ, Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Վարչութեան անդամներ, հոգեւոր հայրեր, առաքկնազարդ քոյրեր եւ  հայրենակիցներ։

Բացման խօսքը փոխանցեց Պատուելի Սիմոն Տէր Սահակեան, որ ընդգծեց, թէ վերանորոգ հաւատքով եւ պահանջատիրութեան ոգիով կը խոնարհինք մէկուկէս միլիոն հայ նահատակներու յիշատակին առջեւ՝ ուխտելով պաշտպան կանգնիլ Հայ Դատին եւ հաւատարիմ մնալ մեր նախահայրերուն քրիստոնէական ու ազգային արժէքներուն։

Գեղարուեստական բաժինին մէջ Հայ Աւետարանական Բեթէլ Երկրորդական Վարժարանի աշակերտները ներկայացուցին «Արցախ» երգը։ Օրդ. Վանա Մարգէեան մեներգեց «Տէր Կեցցո» շարականը, իսկ Եղիա Քիլէճեան՝ «Ապրիլեան Նահատակներու» երգը՝ դաշնամուրի ընկերակցութեամբ Տիկ. Շողակաթ Աբարդեան-Սելիմեանի։

Նախաձեռնութիւնը կ’ընդգրկէր  գեղարուեստական համադրում՝ Տիկ. Շողակաթ Աբարդեան-Սելիմեանի յօրինումով եւ մշակումով, բաղկացած չորս պատկերներէ՝ «Վշտի Արձագանգ», «Խոկում», «Յոյսի Կանչը» եւ «Վերապրող Ազգը»։ Գեղարուեստական բաժինին իրենց մասնակցութիւնը բերին Աննա Սաղպազարեան (ասմունք), Տիկ. Շողակաթ Աբարդեան-Սելիմեան (դաշնամուր), Բժ. Մասիս Արսլանեան եւ Տեսիլ Սարեան (ջութակ), Բժ. Կարօ Արսլանեան (թաւ ջութակ) եւ Շողեր Գերպապեան (ֆլիւթ)։

Ապա խօսք առաւ Բերիոյ Կաթողիկէ Հայոց Թեմի Առաջնորդ Արհի. Տ. Պետրոս Արք. Միրիաթեան, որ շեշտեց թէ, Հայոց Ցեղասպանութենէն 111 տարիներ անց, հայ ժողովուրդը կը շարունակէ յիշել եւ պահանջել արդարութիւն։ Ան ընդգծեց, թէ որպէս քրիստոնեայ ժողովուրդ կոչուած ենք ներելու, սակայն չենք կրնար մոռնալ։ Մեր յիշողութիւնը սուրբ պարտաւորութիւն մըն է, որուն հետ միասին կը շարունակենք պահանջել բարոյական եւ նիւթական հատուցում։ Ան նաեւ անդրադարձաւ նահատակուած հոգեւորականներուն եւ Մալոյեան Արքեպիսկոպոսի սրբադասման՝ որպէս հաւատքի եւ նուիրումի կենդանի վկայութիւն։

Այնուհետեւ իր պատգամը փոխանցեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Արք. Աշգարեան, որ նշեց թէ մէկ անգամ եւս հաւաքուած ենք՝ ոգեկոչելու եւ զօրացնելու մեր հաւատքը, կամքն ու յաղթական ոգին։ Ան շեշտեց, որ թէեւ կ՛ապրինք անարդարութիւններով լի աշխարհի մէջ, սակայն Քրիստոսի Յարութեան լոյսը մեզ կը կանչէ չյուսահատելու։ Հայ ժողովուրդը, որպէս վերապրած ժողովուրդ, կոչուած է ըլլալ արդարութեան ձայն՝ ոչ վրէժխնդրութեամբ, այլ ճշմարտութեան եւ մարդկային արժանապատուութեան պաշտպանութեամբ։

Հուսկ, Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքի պետ Վեր. Դոկտ. Յարութիւն Սելիմեան իր պատգամին մէջ ընդգծեց, թէ Ցեղասպանութեան ոգեկոչումը անցեալի յիշատակ չէ միայն, այլ կենդանի եւ պատասխանատու կեցուածք։ Ան «Սաղմոս 130»-ի «խորութիւններէն քեզի կը կանչեմ, Տէ՛ր» խօսքով լուսաբանեց մեր ժողովուրդի պատմական փորձառութիւնը՝ կապելով անցեալի ցաւը ներկայ մարտահրաւէրներուն հետ։ Միաժամանակ շեշտեց, թէ նոյն այդ խորքերուն մէջ կը ծնին հաւատքն ու յոյսը, որոնք դարձած են մեր գոյատեւման հիմքը։

Վերապատուելին կոչ ուղղեց վերածելու յիշողութիւնը կենդանի վկայութեան՝ ճշմարտութեան, արդարութեան եւ միասնականութեան մէջ, ընդգծելով որ նահատակներու յիշատակը մեզ կը պարտաւորեցնէ ոչ միայն յիշել, այլ նաեւ ապրիլ եւ գործել պատասխանատուութեամբ։

Հանդիսութիւնը աւարտեցաւ «Տէրունական աղօթք»-ով եւ համայնքապետերու առաքելական օրհնութեամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո
Ամենադիտված