Բոնյան արցունքներով պատմել է սարսափելի վնասվածքի մասին
Հասարակություն
Բլոգեր Վիկտորիա Բոնյան արցունքներով խոսել է ոտքի ստացած վնասվածքի մասին։ Տեսանյութը նա հրապարակել է իր Instagram-ում։
Նրա խոսքով՝ վնասվածքը ստացել է թրեքինգի ժամանակ՝ լեռնային քայլարշավի ընթացքում, երբ սայթաքել է և ընկել։ Բոնյան նշել է, որ իր հետ ունեցել է մոտ 20 կիլոգրամ կշռող սարքավորում, ինչը ևս բարդացրել է իրավիճակը։
Տեսանյութում նա ցույց է տվել ուժեղ ուռած ոտքը և ասել, որ վնասվածքի պատճառով չի կարողանա իրականացնել երկար ժամանակ պլանավորված լեռնագնացությունը։ Ավելի ուշ բլոգերը նշել է, որ չի կարողանում հենվել վնասված ոտքի վրա և ստիպված է շարժվել մեկ ոտքով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ