Տեղի է ունեցել «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։
Ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի հետ համագործակցությամբ։ Ցուցադրության նպատակն է ներկայացնել Հայաստանից դուրս պահպանվող արժեքավոր ժառանգությունը:
Դիլդիլյանների մի քանի սերունդ դեռևս 19-րդ դարից լուսանկարչությամբ են զբաղվել Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում՝ Սեբաստիայում, Մարզվանում, Սամսունում և այլուր։ Բռնագաղթից հետո նրանք հաստատվել են Հունաստանում և ԱՄՆ-ում, որտեղ ևս շարունակել են իրենց գործունեությունը։
Ցուցահանդեսը հիմնված է Դիլդիլյան ընտանիքի արխիվի վրա՝ ներառելով ապակե նեգատիվներ, գծանկարներ, փաստաթղթեր, նամակներ, ինչպես նաև Ցոլակ և Արամ Դիլդիլյանների՝ շուրջ 34 տարիների ընթացքում արված տասնյակ լուսանկարներ և ընտանեկան ժառանգության այլ ուշագրավ իրեր։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը