Չինաստանը մշակում է տիեզերանավերի նոր սերունդ՝ դեպի Լուսին թռիչքների համար
Աշխարհ
Չինաստանը լուսնային առաքելությունների համար նոր սերնդի կառավարվող տիեզերանավի մշակման նախագիծ է իրականացնում, ըստ Չինաստանի աերոտիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի հինգերորդ հետազոտական ինստիտուտի աշխատակից Շաո Լիմինի։
«Ես սպասում եմ, որ մենք կտեսնենք տիեզերք արձակվող նոր սերնդի կառավարվող տիեզերանավ, որը կստեղծի նոր հարթակ տաիկոնավտների համար՝ Երկրից տիեզերք թռչելու համար», - փորձագետի խոսքերը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Նա մեկնաբանել է ազգային տիեզերական արդյունաբերության զարգացման հեռանկարները՝ կապված ուրբաթ օրը Չինաստանում նշվող Տիեզերագնացության օրվա հետ։
Ինչպես բացատրել է Շաո Լիմինը, վերջին երկու տարիների ընթացքում Պեկինը ակտիվորեն խթանել է Լուսնի հետազոտման ծրագիրը։ «Եվ մոտ ապագայում բոլորը կտեսնեն, թե ինչպես են չինացիները իրենց հետքերը թողնում Լուսնի մակերեսին», - ընդգծել է նա։
Չինաստանը 2016 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին նշում է Ազգային տիեզերագնացության օրը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը