Apple-ը կթողարկի կոր էկրանով iPhone
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան Apple ընկերությունը նախատեսում է ներկայացնել iPhone՝ եզրերով թեթևակի կոր էկրանով։ Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ հղում անելով ինսայդերներին։
Տեղեկությունների համաձայն՝ Apple-ը դիմել է Samsung-ին՝ պատվիրելով Micro-Curved տեխնոլոգիայով էկրաններ։ Նոր OLED էկրանները կլինեն ավելի բարակ և պայծառ, իսկ անկյուններում կունենան փոքր կորություն, ինչը կբարելավի սարքի պահումը ձեռքում։
Նշվում է, որ նման iPhone-ը կարող է ներկայացվել 2027 թվականին՝ առաջին iPhone-ի թողարկման 20-ամյակի կապակցությամբ։ Միևնույն ժամանակ Apple-ը փորձում է խուսափել Samsung-ի նախկին «ջրվեժային» էկրանների նման դիզայնից և պատրաստվում է առաջարկել ավելի հավասարակշռված տարբերակ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը