Bloomberg. Թրամփի հռետորաբանությունը Թեհրանին հեռացնում է Վաշինգտոնի հետ բանակցություններից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ագրեսիվ հռետորաբանությունը նվազեցնում է Իրանի ցանկությունը՝ համաձայնության գալ Վաշինգտոնի հետ՝ զինված հակամարտությունը դադարեցնելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի և արաբ դիվանագետի։
Նրանց խոսքով՝ իրանցի բանակցողները հայտարարել են, որ Իրանի դեմ նոր հարվածների մասին Թրամփի սպառնալիքները և «երկիրը քարե դար ռմբակոծելու» խոստումները նպատակ ունեն վիրավորել Իսլամական Հանրապետության առաջնորդներին և թուլացնել նրանց հանձնառությունը համաձայնագրի նկատմամբ: Bloomberg-ի հետ հարցազրույցի ժամանակ պաշտոնյաները ընդգծել են, որ Թրամփի սպառնալիքները և սոցիալական ցանցերում նրա կոշտ հարձակումները խոչընդոտում են Իրանի համաձայնությանը խաղաղության բանակցությունների նոր փուլի վերաբերյալ։
Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաները գործակալությանը հայտնել են, որ ամերիկացի առաջնորդի հռետորաբանությունն արդեն վնասել է միջնորդների մասնակցությամբ իրականացվող դիվանագիտական ջանքերին: Այլ ամերիկացի պաշտոնյաներ կարծիք են հայտնել, որ Թրամփի հայտարարությունները դանդաղում են, քանի որ նրա խորհրդականները խորհուրդ են տալիս պահպանել Իրանի ծովային շրջափակումը ևս մի քանի շաբաթ, մինչև Թեհրանը չկորցնի նավթը նորմալ մակարդակով արտահանելու ունակությունը, ինչը կարող է նրան ստիպել զիջումների գնալ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը