Ռուսաստանում նշել են ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթի հնարավոր նպատակը
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան գնահատել է Եվրամիության նոր՝ 21-րդ պատժամիջոցների փաթեթը՝ նշելով, որ այն կարող է ուղղված լինել ռուսական որոշ ընկերությունների դեմ։ Նրա խոսքը փոխանցում է «Лента.ру»-ն։
Ժուրովայի խոսքով՝ ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս-ը առայժմ միայն ազդարարել է նոր սահմանափակումների հնարավորությունը, իսկ դրանց կոնկրետ բովանդակությունը դեռ պարզ չէ։ Միևնույն ժամանակ նա ենթադրել է, որ սահմանափակումները կարող են վերաբերել բիզնես կառույցներին։
Պատգամավորը նշել է, որ նման քայլերը մեծ ազդեցություն չեն ունենա իրավիճակի վրա և ավելի շատ քաղաքական բնույթ են կրում՝ ուղղված Ռուսաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելուն։ Ավելի վաղ Եվրամիությունը արդեն ընդունել էր 20-րդ պատժամիջոցների փաթեթը, որի շուրջ քննարկումները երկար ժամանակ ձգձգվել էին։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը