Հիշել՝ նշանակում է պահպանել ինքնությունը. Պլեխանովի անվ․ ՌՏՀ
Ռուսաստան
Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում գրում են՝
Հիշել՝ նշանակում է պահպանել ինքնությունը
Հիշել՝ նշանակում է պահպանել ինքնությունը
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։
Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները, մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ. Թամարա Վարդանյանի գլխավորությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին։
Պլեխանովի անվ․ ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողները, պահպանելով ձևավորված ավանդույթը, ամեն տարի մասնակցում են կրթական և հիշատակի միջոցառումներին՝ կարևորելով պատմական հիշողության պահպանումը և 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Քանզի հիշել՝ նշանակում է պահպանել ինքնությունը և ապրել՝ կերտելով մեր երկրի ապագան։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը