Կիրակի օրը Կարմիր Ավետարանը կբերվի Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի, կմատուցվի Սուրբ Պատարագ
Հայաստան
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արագածոտնի թեմը փոփոխություն է կատարել Կարմիր Կիրակիի ավանդական ուխտի կարգում։ Այս տարվա ուխտը չի կայանա Հովհաննավանքում, և հավատացյալների երկրպագության համար Կարմիր Ավետարանը կտեղափոխվի Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի։
«Սիրելի’ հավատացյալներ, 2019 թվականից, ընդառաջ Կարապետյան ընտանիքի առաջարկին, թեմիս բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնությամբ, ձեւավորված ավանդության համաձայն, Հովհաննավանքի ուխտի օրը Կարմիր Ավետարանը բերվել է Հովհաննավանք: Ցավոք այսօր Հովհաննավանք Ավետարանը տանել իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի զավթված է։
Այդ իսկ պատճառով, այս տարի՝ Կարմիր Կիրակիին , հավատացյալների երկրպագության համար Կարմիր Ավետարանը կտարվի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցի ու կմատուցվի Սուրբ Պատարագ, սկիզբը ժամը 10:30:
Հայցում ենք բոլորիդ աղոթական ներկայությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը