Արաղչին չի պլանավորում հանդիպել ԱՄՆ դեսպանների հետ Պակիստան կատարելիք այցի ընթացքում
Աշխարհ
Իրանը չի պլանավորում հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի Պակիստան այցի ընթացքում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում նախատեսված չէ, քանի որ Իրանի մեկնաբանությունները կփոխանցվեն Պակիստանին», - գրել է նա X-ում:
Բաղային ընդգծել է, որ Արաղչին կխոսի միայն Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Իսլամաբադի միջնորդական ջանքերի շրջանակներում՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն