Չարլզ III-ի այցից առաջ Վաշինգտոնում սխալմամբ բարձրացվել են Ավստրալիայի դրոշներ
Աշխարհ
Վաշինգտոնի իշխանությունները Սպիտակ տան մոտ բրիտանական դրոշների փոխարեն բարձրացրել են Ավստրալիայի դրոշներ՝ Չարլզ III թագավորի այցից առաջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Տրանսպորտի նախարարության պաշտոնյային։
Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պետական այցը Միացյալ Նահանգներ, ինչպես նախկինում հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախատեսված է ապրիլի 27-30-ը։
«Կոլումբիայի շրջանը սխալմամբ Սպիտակ տան մոտ բրիտանական դրոշների փոխարեն կախել է մի շարք ավստրալական դրոշներ՝ Չարլզ թագավորի ԱՄՆ այցից առաջ», - գրում է գործակալությունը։
Այս հաղորդագրությունների համաձայն, Սպիտակ տան մոտ կարճ ժամանակով բարձրացվել է 15 ավստրալական դրոշ, նախքան դրանք բրիտանականներով փոխարինելը։ Թագավորի այցի կապակցությամբ քաղաքում, ընդհանուր առմամբ, բարձրացվել է ավելի քան 230 դրոշ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը