Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավում վեց մարդ է զոհվել
Աշխարհ
Ուրբաթ օրը Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնել է Առողջապահության նախարարության օպերատիվ կենտրոնը։
«Ապրիլի 24-ին Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է վեց քաղաքացիական անձ և վիրավորվել երկուսը», - ասվում է կենտրոնի հայտարարության մեջ, որը մեջբերել է լիբանանյան NNA լրատվական գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ Վաշինգտոնում լիբանանա-իսրայելական վերջին բանակցությունների ժամանակ ձեռք է բերվել հրադադարի ռեժիմը երեք շաբաթով երկարաձգելու համաձայնություն։
«Հեզբոլլահը» հայտարարել է, որ նման երկարաձգումն անիմաստ է, եթե Իսրայելը շարունակի ամենօրյա օդային և հրետանային հարվածներ հասցնել, պայթեցնել տներ լիբանանյան բնակավայրերում և սպանել լիբանանցի քաղաքացիական անձանց։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը