Մշակվել է քաղցկեղի մի քանի տեսակների դեմ պայքարի պատվաստանյութ
Աշխարհ
Գամալեա կենտրոնի կողմից մշակված հակաուռուցքային mRNA պատվաստանյութը՝ «NEOONCOVAC»-ը, կօգտագործվի քաղցկեղի մի քանի տեսակների դեմ պայքարելու համար, ՌԻԱ Նովոստիին ասել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
Մինչև վերջերս, նրա խոսքով, մետաստազները վերացնելու միջոց չկար, բայց հիմա նման բուժում է հայտնաբերվել։ Գիտնականները կանխատեսում են միաբջիջ մետաստազների մակարդակով հետընթաց, և որ պատվաստանյութը կպայքարի նաև մելանոմայի, թոքերի քաղցկեղի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ, որոնք բնութագրվում են մուտացիաների ամենամեծ թվով, նշել է Գինցբուրգը։
Ապրիլի սկզբին հաղորդվել էր, որ «NEOONCOVAC» դեղամիջոցն առաջին անգամ ներարկվել է Կուրսկի մարզի 60-ամյա բնակչի, ով մելանոմա ուներ։
Պատվաստանյութը անհատականորեն մշակվում է յուրաքանչյուր հիվանդի համար և նպատակ ունի ակտիվացնել իմունային համակարգը՝ ուռուցքային բջիջների դեմ պայքարելու համար։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը