Ստորագրվել է օրենք՝ ծառայությունից վերադարձածներին կրճատումից պաշտպանելու մասին. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը պաշտպանում է զինվորական ծառայությունից վերադարձած քաղաքացիներին աշխատանքից կրճատման դեպքում։ Այս մասին հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը։
Նոր օրենքով փոփոխություններ են կատարվել Աշխատանքային օրենսգրքի 179-րդ հոդվածում, որի համաձայն՝ մոբիլիզացիայի կամ ռազմական ծառայության պատճառով աշխատանքային պայմանագիրը ժամանակավորապես դադարեցրած անձինք ստանում են առաջնահերթ իրավունք՝ կրճատման դեպքում պահպանելու իրենց աշխատանքը։
Օրենքը վերաբերում է ինչպես մոբիլիզացվածներին, այնպես էլ նրանց, ովքեր պայմանագրային կամ կամավոր հիմունքներով մասնակցել են ռազմական գործողություններին։ Նշվում է, որ նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը