Times: Մեծ Բրիտանիան հույս ունի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ շնորհիվ Չարլզ III-ի այցի
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի օգտագործել Չարլզ III թագավորի և նրա կնոջ՝ թագուհի Կամիլայի այցը Միացյալ Նահանգներ՝ երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնելու համար, որոնք, ըստ բրիտանական լրատվամիջոցների, վերջերս վատթարացել են։ Այս մասին հաղորդում է The Times-ը։
Բրիտանական միապետը Միացյալ Նահանգներ կժամանի ապրիլի 27-ին՝ չորսօրյա պետական այցով: Ըստ թերթի՝ ապրիլի 28-ին ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված իր ելույթի ժամանակ Չարլզ III-ը, ինչպես սպասվում է, կոչ կանի երկու երկրների միասնության: Թագավորի ելույթը ավանդաբար գրվում է կառավարության խորհրդով։
«Մենք այս այցին սպասում ենք լավատեսությամբ՝ միաժամանակ ընդունելով դրա ներկայացրած դժվարություններն ու մարտահրավերները: Ընդհանուր առմամբ, Նորին Մեծությունները խրախուսված են այցի ծրագրով, որը ընդգծում է երկու երկրների և երկու ժողովուրդների միջև կապերը», - The Times-ը մեջբերում է Բուքինգհեմյան պալատի աղբյուրին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը