ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բանախոսությամբ հանդես է եկել Տավուշի մարզում
Գիտություն և Մշակույթ
Քաղաքացու օրվա առիթով այսօր ՀՀ շուրջ 100 բնակավայրում կազմակերպվել են բանախոսություններ՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բանախոսությամբ հանդես է եկել Տավուշի մարզում․ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի դահլիճում նա հանդիպել է երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, մասնավորապես, ընդգծել է՝ արժեքները պահպանելը, պատասխանատվություն կրելն ու զարգացում ապահովելը բարդ են, բայց նաև շատ կարևոր՝ հանրային գիտակցությունը ձևավորելու, կյանքի որակն ավելի լավը դարձնելու տեսանկյունից։ Ալֆրեդ Քոչարյանը ներկաներից հետաքրքրվել է՝ ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն, ինչ դերակատարում են ցանկանում ապագայում ունենալ պետականաշինության գործում։
«Ապրելով ու աշխատելով Հայաստանում՝ որպես մասնագետ, դուք արդեն իսկ նպաստում եք պետության զարգացմանը։ Պետությունն էլ ձեր ներդրած ռեսուրսներով կարող է համակարգային փոփոխություններ ներմուծել՝ ի շահ քաղաքացիների»,- ասել է նա։
Միջոցառման ընթացքում երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը