Էստոնիան առաջարկում է Ուկրաինայի վերակառուցումը ֆինանսավորել ռուսական ներմուծման հարկման միջոցով
Աշխարհ
Եվրոպական Միությունը քննարկում է Կիեւին Ռուսաստանից ներմուծման հարկման միջոցով ֆինանսավորելու գաղափարը, Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը։
Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում Էստոնիայի վարչապետն առաջարկել է Ուկրաինայի վերակառուցումը ֆինանսավորել ռուսական ներմուծման հարկման միջոցով։
Ըստ նրա՝ նույնիսկ ռուսական ակտիվների հաշիվներում սառեցված 210 միլիարդ եվրոն չի ծածկի 10 տարվա ընթացքում վերակառուցման՝ մոտ 500 միլիարդ եվրոյի ծախսերը։ Կիպրոսում Միխալն ասել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի հակամարտության հետևանքների համար։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը