Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային հատվածներին
Աշխարհ
Իսրայելը հրետանիով, անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային և արևելյան հատվածներին։
Հարձակման են ենթարկվել Լիբանանի հարավարևելյան Մարջայուն շրջանի Քանթարա և Ալ-Քուսեյր քաղաքները, Յոմոր էլ-Շաքիֆ քաղաքը, Տյուրոսի հարավը։
Անօդաչու թռչող սարքերի ակտիվություն է գրանցվել Լիբանանի հարավային Զահրանի շրջանի գյուղերի, Բեյրութի հարավային արվարձանների և Բեյրութից հյուսիս-արևելք Բաալբեկ քաղաքի վրա։
Լիբանանի առողջապահության նախարարությունը նշել է, որ Յոմոր էլ-Շաքիֆին հասցված երկու ավիահարվածների հետևանքով սպանվել է առնվազն 4 մարդ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն