Արմավիրում ծառերի սպանդի հեղինակը նախկին դատախազի որդին է. Shamshyan
Հասարակություն
Երեկ՝ ապրիլի 24-ին, SHAMSHYAN.com-ը տեսանյութ էր հրապարակել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում իրականացված ծառերի սպանդի մասին։
Ինչպես հայտնում է աղբյուրը, հրապարակումից ժամեր անց մի քանի ահազանգեր են ստացվել Արմավիր քաղաքի բնակիչներից, ովքեր նախ իրենց զայրույթն են ուղղում Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանի հասցեներին՝ ասելով, որ նրանք շատ լավ էլ իմացել են, թե ով է ծառերի սպանդի հեղինակը, սակայն ոչինչ չեն ձեռնարկել։ Իսկ ծառերը քոքից կտրվել են նախկին դատախազի որդու՝ Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար տարիներ առաջ պայքարի դուրս եկած Սևակ Սահակյանի կողմից, ով նույնիսկ տարիներ առաջ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել այն ժամանակվա Ներքին գործերի Արմավիրի բաժին և այդ խուլիգանության փաստով Արմավիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական գործ։ Ու հիմա Ս. Մինասյանը ծառերի սպանդն արդարացրել է՝ ասելով, թե ինքը դրա տեղը նոր ծառեր է տնկելու, իսկ տարածքն իր սեփականությունն էեն
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը