Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք ամեն պահի վախենում են, որ կհայտնվեն փողոցում․ Shamshyan
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 25-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում՝ Մոլդովական 29/2 հասցեի շենքում։ Շենքի երրորդ հարկի թվով 13 բնակարանների բնակիչները բողոքի ձայնն էին բարձրացրել՝ նշելով, որ կարող են մեկ տարվա ընթացքում զրկվել իրենց բնակարաններից։ Հայտնում է Shamshyan-ը։
Բնակիչները աղբյուրի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ իրենք Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք են, որոնք արդեն շուրջ երկու տասնամյակ բնակվում են տվյալ հասցեում։ Նրանց խոսքով՝ այդ ընթացքում բոլորը ստացել են ՀՀ քաղաքացիություն, բարեխղճորեն օգտագործել են իրենց հատկացված բնակարանները, կատարել կոմունալ վճարումները և անհրաժեշտության դեպքում իրականացրել վերանորոգման աշխատանքներ։
Բնակիչների փոխանցմամբ՝ նախկինում շենքում գործել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը, որի միջոցով էլ իրենց տրամադրվել են բնակարանները։ Նրանք նշում էին, որ վերին հարկերի բնակիչների մի մասը կարողացել է օգտվել օրենքով սահմանված հնարավորություններից և ձեռք բերել սեփականության վկայականներ։ Սակայն իրենց դեպքում այդ գործընթացը չի իրականացվել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու