Ճապոնիայի վարչապետը հայտարարություն է արել Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո հայտարարել է, որ բռնությունն ամբողջ աշխարհում անընդունելի է։
«Ես թեթևացած եմ՝ լսելով, որ նախագահ Թրամփը անվտանգ է այս սարսափելի կրակոցներից հետո։ Բռնությունը երբեք արդարացված չէ աշխարհում ոչ մի տեղ», – գրել է Տակաիչին սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ Թրամփը շտապ տարհանվել էր «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցած կրակոցներից հետո, որտեղ անցկացվում էր Սպիտակ տան թղթակիցների համար նախատեսված տոնական ընթրիք: Կասկածվողը արագ ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից, գաղտնի ծառայության մեկ գործակալ վիրավորվել է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու