Կոտայքի մարզում 83-ամյա վարորդը «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Եղվարդ-Զորավան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 83-ամյա Կոլյա Ա․-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու