Չինաստանը բողոքել է ԱՄՆ-ի կողմից նավթաքիմիական ընկերության դեմ պատժամիջոցների դեմ
Աշխարհ
Չինաստանը կտրականապես դեմ է «Հենգլի Պետրոքիմիկական» նավթավերամշակման գործարանի նկատմամբ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին և կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել նման սահմանափակումներ կիրառելու պրակտիկան, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։
«Չինաստանը հետևողականորեն դեմ է միջազգային իրավունքում որևէ հիմք չունեցող անօրինական միակողմանի պատժամիջոցներին և կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել սահմանափակումների և «երկար ձեռքի» չարաշահումը», - ընդգծել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Պեկինը վճռականորեն կպաշտպանի իր ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր կիրառել «Հենգլի Պետրոքիմիկական» ընկերության նկատմամբ, որը Չինաստանի ամենամեծ անկախ նավթավերամշակման գործարաններից մեկն է՝ մեղադրելով այն իրանական նավթ գնելու մեջ։ Այս լուրից հետո չինական ընկերության բաժնետոմսերը երկուշաբթի օրը 10%-ով անկում ապրեցին։ Ընկերությունն ինքը հերքել է, որ նախորդ օրը որևէ գործարք է կնքել Թեհրանի հետ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու