Հայ սահմանապահներն այցելել են ԱՄՆ․ քննարկվել ընթացիկ համագործակցությունը
Հասարակություն
Դեսպանության Արտահանման վերահսկողության ու սահմանների անվտանգության ծրագրի շրջանակում վերջերս Հայաստանի սահմանապահ կառույցի ներկայացուցիչներն այցելեցին Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության գործընկերներին և քննարկելու ընթացիկ համագործակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։
ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում հայ սահմանապահները եղան մայրաքաղաք Վաշինգտոնում, Էլ Պասոյում (Տեխաս) և Արտեսիայում (Նյու Մեքսիկո) և առիթ ունեցան տեսնել Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքը Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև այցելեցին ԱՄՆ սահմանային պարեկների ակադեմիա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ