Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել Կուրսկի մարզում իրականացված գործողությունը
Համաշխարհային Մամուլ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Kim Jong Un-ը հայտարարել է, որ Կուրսկի մարզում իրականացված գործողությունը Ռուսաստանի և ԿԺԴՀ զինված ուժերի միջև մարտական համագործակցության աննախադեպ օրինակ է։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը՝ անդրադառնալով նրա ելույթին օտարերկրյա ռազմական գործողություններին նվիրված մարտական սխրանքների հուշահամալիր-թանգարանի բացման արարողությանը։
Կիմ Չեն Ընը ընդգծել է գործողության ռազմավարական նշանակությունը՝ նշելով, որ ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի բանակները «մեկ խրամատում, ուս ուսի տված» պայքարել են՝ պաշտպանելով խաղաղությունն ու ինքնիշխանությունը։ Նրա խոսքով՝ երկու երկրների զինվորները հանդես են եկել նույն նպատակներով՝ ցուցաբերելով համատեղ դիմադրություն։
Նա նաև նշել է, որ հուշահամալիր թանգարանի ստեղծումը կոչված է հավերժացնելու զոհվածների հիշատակը և ընդգծելու նրանց ներդրումը, իսկ գործողության մասնակիցների անունները կպահպանվեն երկրի պատմության մեջ։ Ավելի վաղ Կիմ Չեն Ընը Փհենյանում բացել էր նաև նոր բնակելի թաղամաս և փողոց, որը անվանակոչվել է Կուրսկի մարզում մարտերին մասնակցած հյուսիսկորեացի զինվորների պատվին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու