Al Mayadeen. Իրանը միջնորդներին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների եռաստիճան ծրագիր
Աշխարհ
Իրանը միջնորդներին ներկայացրել է եռաստիճան ծրագիր, որի համաձայն պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ իրանական կողմը պահանջում է, որ բանակցությունների առաջին փուլը «կենտրոնանա պատերազմի դադարեցման և երաշխիքներ ստանալու վրա», որ Իրանի և Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։
Թեհրանի պայմաններին համապատասխան՝ «այս փուլում այլ հարցեր չեն քննարկվի»։ Եթե այս հարցի շուրջ համաձայնության հասնեն, երկրորդ փուլը, օմանյան կողմի հետ համաձայնեցնելով, կքննարկի «Հորմուզի նեղուցի կառավարումը պատերազմի ավարտից հետո»։
Երրորդ փուլը, ըստ Իրանի առաջարկի, կանդրադառնա Թեհրանի միջուկային դոսիեին։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, իրանական կողմը «հրաժարվում է քննարկել այս հարցը մինչև առաջին երկու փուլերի վերաբերյալ համաձայնության հասնելը»։ Ըստ «Ալ Մայադինի», եթե ԱՄՆ-ն ընդունի համապատասխան բանակցային պլանը, Իրանը կհամաձայնվի հաջորդ փուլին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու