Եվրոպացի քաղաքական գործիչները կարող են գնաճի համար պատասխան տալ ընտրողներին․ Politico
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովին խորհրդատվական արհմիության՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի ղեկավար Շեյմուս Բոլանդը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով` գների աճի հետևանքները զգացող ընտրողները կպատժեն եվրոպացի քաղաքական գործիչներին: Նրա խոսքերը հաղորդել է Politico-ն։
«Գների աճի և թույլ տնտեսական` աճի պատճառով «եկամտի ցնցում» ապրող ընտրողները կարող են փորձել պատժել գործող քաղաքական գործիչներին», - նշվում է հոդվածում։
Ապրիլի 22-ին էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը պահանջում է, որ «ռուսական գազի ոչ մի մոլեկուլ» չգնվի՝ չնայած ԵՄ էներգետիկ ճգնաժամին: Յորգենսենը էներգետիկ ճգնաժամի պայմաններում ռուսական գազի գնման արգելքը վերացնելու կոչերը անվանել է «մեծ սխալ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու