Թոմ Հարդին դադարեցնում է կարիերան՝ առողջական խնդիրների պատճառով
Աշխարհ
Բրիտանացի դերասան Թոմ Հարդին որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր կարիերան՝ նկարահանումների ընթացքում ստացած ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Դերասանի խոսքով՝ նա արդեն անցել է երկու ծնկի վիրահատություն, ունի միջողնային սկավառակի վնասվածք և նստատեղային նյարդի բորբոքում։ «Ամեն ինչ քայքայվում է, և ավելի լավ չի դառնա»,— խոստովանել է նա՝ նկարագրելով իր վիճակը։
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, նրա որոշման վրա ազդեցություն է ունեցել նաև անձնական կյանքին ժամանակ հատկացնելու դժվարությունը։ Հարդին ամուսնացած է դերասանուհի Charlotte Riley-ի հետ, նրանք ունեն երկու երեխա, ինչպես նաև դերասանը 17-ամյա որդի ունի նախկին հարաբերություններից։ Ավելի վաղ զույգը նկատվել էր Բարբադոսում հանգստանալիս, որտեղ երկրպագուները ուշադրություն էին դարձրել Հարդիի ֆիզիկական ձևի փոփոխությանը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել