Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսում
Աշխարհ
Ֆրանսիան զորքեր կտեղակայի Կիպրոսի Հանրապետությունում «մարդասիրական նպատակներով», հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը։
«Հունիսի ընթացքում նախարարների մակարդակով համաձայնագիր կստորագրվի, որը կներառի ֆրանսիական զորքերի ներկայությունը Կիպրոսի տարածքում բացառապես մարդասիրական նպատակներով», - ասաց նա, ըստ կառավարության կայքի։
Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը մարտի 2-ին հայտարարեց, որ անօդաչու թռչող սարքի հարված է հասցվել Կիպրոսի Ակրոտիրի քաղաքում գտնվող Թագավորական ռազմաօդային ուժերի բազային, սակայն վնասը որակեց աննշան։
Ավելի ուշ որսացվեցին բազա ուղևորվող երկու անօդաչու թռչող սարքեր։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն