Ռուսաստանը փորձում է վերադարձնել այն, ինչ իրեն էր պատկանում ԽՍՀՄ փլուզումից առաջ․ ադմիրալ Դրագոնե
Ռուսաստան
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն պնդում է, որ Ռուսաստանը ձգտում է վերադարձնել այն, ինչ իրեն էր պատկանում Խորհրդային Միության փլուզումից առաջ։ Նրա խոսքերը մեջբերում է RBC-Ukraine-ն։
Նրա կարծիքով՝ «կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը կփորձի վերադարձնել այն, ինչ իրեն էր պատկանում»։ Նա պարզաբանել է, որ նկատի ունի «ԽՍՀՄ փլուզումից առաջ ընկած ժամանակահատվածը»։ Դրագոնեն առաջարկել է ինքնուրույն մտածել, թե որ երկրների մասին է նա խոսում։
«Բայց մենք կենտրոնացած ենք ինքնապաշտպանության, զսպման և 360 աստիճանի պաշտպանության վրա։ Մենք ներկա ենք Արկտիկայում, Արևելքում և ուշադիր հետևում ենք հարավում տիրող իրավիճակին», - հայտարարել է Դրագոնեն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու