Հրաձգության մեջ կասկածվող անձը նախկինում Թրամփին քննադատել է Ուկրաինային չօգնելու համար․ NYT
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Վաշինգտոնում ընդունելության ժամանակ կրակ բացած Քոուլ Ալենը քննադատել է ԱՄՆ կառավարությանը Ուկրաինային օգնություն տրամադրելուց հրաժարվելու համար, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով նրա սոցցանցերի գրառումներին։
«Ալենը իր ավելի քան 1000 գրառումներում հաճախակի քննադատել է Թրամփի վարչակազմին, և նրա բողոքները, կարծես, ավելի են սրվել, քանի որ ԱՄՆ-ի՝ Ուկրաինային աջակցությունը սկսել է նվազել», - նշվում է հոդվածում։
Նշվում է, որ, ի թիվս այլ բաների, նա խստորեն քննադատել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին այս տարվա ապրիլին Ուկրաինային օգնություն տրամադրելուց հրաժարվելու վերաբերյալ իր արած արտահայտությունների համար։
Ավելին, ըստ թերթի, Ալենը աջակցել է Ուկրաինայի զինված ուժերի համար մի քանի դրամահավաք միջոցառումների։

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու