Կրեմլը հայտարարել է Պուտինի կարևոր բանակցությունների մասին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի առաջիկա հանդիպումը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Պեսկովի խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում՝ նախագահական գրադարանում, որտեղ Պուտինը երկկողմ ձևաչափով բանակցություններ կանցկացնի Իրանի ԱԳ նախարարի հետ։ Նրա խոսքով՝ նախատեսվում է մանրամասն քննարկում տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Կրեմլի ներկայացուցիչը ընդգծել է, որ այս հանդիպման նշանակությունը դժվար է գերագնահատել՝ հատկապես Իրանի շուրջ և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների համատեքստում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու