Լեհաստանը ցանկանում է փորձարկել իր ԱԹՍ-ները Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ
Աշխարհ
Լեհաստանը պլանավորում է փորձարկել տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) Ուկրաինայի հակամարտության գոտում: Այս մասին PAP լրատվական գործակալությանը հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։
Նա պարզաբանել է, որ լեհական ընկերությունների կողմից մշակված անօդաչու թռչող սարքերը նախ պետք է փորձարկվեն տեղական փորձարկման հրապարակներում, ապա իրական մարտական պայմաններում: Պաշտոնյան նաև Ուկրաինան անվանել է «միակ փորձարկման հրապարակ»՝ հղում անելով օտարերկրյա զորքերի հետ անմիջական շփմանը։
Տոմչիկը հայտարարել է, որ Վարշավան և Կիևը ներկայումս ուսումնասիրում են ԱԹՍ-ների համատեղ արտադրության հնարավորությունը: Եթե համաձայնության հասնեն, անօդաչու թռչող սարքերը կհավաքվեն Լեհաստանում:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու