Bloomberg. Ֆիլիպինները խորհուրդ են տվել չուղարկել նավաստիներ Պարսից ծոց
Աշխարհ
Ֆիլիպինների իշխանությունները խորհուրդ են տվել հավաքագրման գործակալություններին դադարեցնել ֆիլիպինցի քաղաքացիներին ուղարկել Պարսից ծոցում և այլ պատերազմական գոտիներում նավարկող նավեր, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Միգրանտ աշխատողների հարցերով նախարարությունը համապատասխան առաջարկություններ է արել։ Այս քայլը հաջորդել է միջազգային աշխատանքային խոշոր կազմակերպությունների կողմից Պարսից ծոցի, Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի շրջակա տարածքները պատերազմական գոտիներ հայտարարելուն՝ անձնակազմին տալով լրացուցիչ իրավունքներ, այդ թվում՝ նավահանգիստներով անցումից հրաժարվելու իրավունք, ինչպես նաև ավելի բարձր աշխատավարձ և բարձրացված փոխհատուցում մահվան կամ հաշմանդամության դեպքում։
Bloomberg-ը նշել է, որ Ֆիլիպինների որոշումը կբարդացնի Հորմուզի նեղուցով անցում կատարել չկարողացող նավերի վրա հազարավոր ծովագնացների տեղաշարժը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու