ՆԱՏՕ-ում Ռուսաստանին անվանել են «թիվ մեկ սպառնալիք»
Ռուսաստան
Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին համարում է «թիվ մեկ սպառնալիք» և կհակազդի դրան։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն ՌԲԿ-Ուկրաինային տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «ռուսական ռազմական մեքենան» միայն կաճի, և ՆԱՏՕ-ն դրան կհակազդի՝ զարգացնելով իր սեփական հնարավորությունները։ Դրագոնեն կարծում է, որ Ռուսաստանից բացի՝ ռազմական դաշինքի համար սպառնալիք են ներկայացնում նաև ահաբեկչական խմբավորումները։
«Անկասկած, Ռուսաստանը թիվ մեկ սպառնալիքն է։ Կարծում եմ՝ նրանք իրենք էլ վերջերս հաստատեցին դա։ Դրանում կասկած չկա։ Ավելին, ոչ ավանդական ոլորտում թաքնված ահաբեկչական խմբավորումների սպառնալիքը մնում է, բայց նրանց ակտիվությունը կարող է աճել», - ասել է Դրագոնեն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու