Շվեդիայում սկսվել են զորավարժություններ՝ Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ
Աշխարհ
Շվեդիայի զինված ուժերը սկսել են իրենց ամենամեծ ազգային վարժանքները՝ «Ավրորա 26»-ը, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրների զորքերը և Ուկրաինայի ներկայացուցիչները։
«Մի քանի երկրների դաշնակիցներ ժամանել են անցյալ շաբաթ։ Շվեդիայի գլխավորությամբ «Ավրորա 26» վարժանքներն այժմ սկսվել են», - հայտնել է Շվեդիայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 16,000 շվեդ զինծառայող, նավաստի և սպա, ինչպես նաև մոտ 1,500 օտարերկրյա զինծառայող։
Արտասահմանյան մասնակիցների թվում են զորքեր ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Դանիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից և Լատվիայից։
Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 13-ը։ «Շեշտը կդրվի Շվեդիայի և Դաշինքի տարածքների պաշտպանության, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների [պաշտպանության] ամրապնդման վրա», - հավելել է նախարարությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու