Եվրախորհրդարանը կոչ է արել Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում հույս չդնել ԱՄՆ-ի վրա
Աշխարհ
Եվրոպական խորհրդարանի անդամ Ուրմաս Պաետը հայտարարել է, որ Եվրոպան չպետք է չափազանց շատ հույս դնի ԱՄՆ-ի վրա՝ Ուկրաինային օգնելու հարցում։ Նրա խոսքերը մեջբերել է ERR-ը։
«Մենք տեսնում ենք, որ Ամերիկայի և նրա նախագահի ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Իրանի և Մերձավոր Արևելքի վրա։ Վաշինգտոնից նույնիսկ երբեմն ուրախության ճիչեր են լսվում այն մասին, որ ճիշտ որոշում էր Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելը։ Վերջերս Ուկրաինան ամերիկյան զենք է ստացել միայն այն պատճառով, որ եվրոպական երկրներն են վճարել դրա համար», - նշել է Պաետը։
«Այս առումով՝ Եվրոպան պետք է ավելի լուրջ մտածի այն մասին, թե որքան ավելին պետք է անի», -ասել է Եվրախորհրդարանի անդամը։ Նա ողջունել է ԱՄՆ օգնությունը, բայց նշել է, որ «ներկայիս իրավիճակում այլևս հնարավոր չէ չափազանց շատ հույս դնել դրա վրա»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru