Ռուսաստանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Տեղեկությունը հաստատել է նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Դիվանագետը դրական է պատասխանել լրագրողի հարցին՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Լամբսդորֆը կանչվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն, և որ կանչի պատճառը գերմանացի քաղաքական գործիչների ենթադրյալ շփումն է ահաբեկչական կազմակերպությունների հետ։
Կոմս Լամբսդորֆը Ռուսաստանում Գերմանիայի դեսպանն է 2023 թվականի օգոստոսից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու