«Հեզբոլլահի» առաջնորդը կոչ է արել Լիբանանին դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները
Աշխարհ
Շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը կոչ արեց Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները: Հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։
«Կառավարության պարտականությունն է դադարեցնել Իսրայելի թշնամու հետ ուղիղ բանակցությունները և անցնել անուղղակի բանակցությունների», - ընդգծել է Քասեմը։
Նա նաև նշել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է վերադառնա ազգային երկխոսության և չեղյալ հայտարարի Իսրայելի ագրեսիային դեմ հանդես եկող շիաական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի արգելքի մասին իր որոշումը։
«Կառավարությունը պետք է ազգային շահերը դնի առաջին տեղում և չեղյալ հայտարարի մարտի 2-ի ամոթալի որոշումը, որը «Հեզբոլլահի» մարտիկներին արգելում է», - ընդգծել է շիա քաղաքական գործիչը: Նա կոչ է արել կառավարությանը երկխոսություն սկսել՝ ներքին համախմբումը խթանելու և ամերիկա-իսրայելական դավադրությանը հակազդելու համար։
Քասեմը պնդել է, որ Իսրայելը, ԱՄՆ աջակցությամբ, «իր առջև նպատակ է դրել ոչնչացնել իսլամական դիմադրությունը, որը հույսը դնում է ժողովրդական աջակցության վրա»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու