Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր` Ապրիլյան պատերազմի հերոս, Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 30 տարեկան։
Քյարամ Սլոյանը կռվել է Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջինը դիմադրողներից էր: Հակառակորդի երկրորդ դիվերսիոն հարձակման ժամանակ Արմենակ Ուրֆանյանը հրամայել էր անձնակազմին ետ քաշվել, իսկ ինքը մնացել էր մարտական հենակետում՝ ապահովելու զինվորների ապահով նահանջը:
Հրամանին չէր ենթարկվել միայն մեկը՝ շարքային Քյարամ Սլոյանը: Իր գնդացրով տապալել է թշնամու բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ եւ անցել ծառայության Արցախի Հանրապետությունում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու