ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը շարունակում է աճել՝ չնայած արտաքին առևտրի անկմանը
Տնտեսություն
2026թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11.6%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 24%,
ծառայություններ՝ 7.8%,
արդյունաբերություն՝ 7%,
առևտրի շրջանառություն՝ 0.2%։
2026թ. մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 6.8%-ով. արտահանումը նվազել է 12.6%-ով, իսկ ներմուծումը՝ 3.2%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5%:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու