Ես չափազանց լավատես էի․ Ստուբը փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայում խաղաղության հարցում
Աշխարհ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ չափազանց լավատես էր Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի հարցում և այժմ փոխել է իր դիրքորոշումը։ Նրա խոսքերը մեջբերել է Clash Report Telegram ալիքը։
«Ես ամիսներ շարունակ լավատես էի և աշխատել եմ դրա վրա, բայց վերջիվերջո դա դասական ռուսական ձգձգման մարտավարություն էր», - ասել է Ստուբը։
Ֆինլանդիայի նախագահը պարզաբանել է, որ Ուկրաինայի ամենահուսալի անվտանգության երաշխիքը նրա բանակն է, որը բաղկացած է 800 000 «լավ զինված զորքից»։ Նա գնահատել է, որ «եվրոպացիները պետք է հասկանան, որ նրանք Ուկրաինայի կարիքն ավելի շատ ունեն, քան Ուկրաինան՝ իրենց»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու