ԵԿ ղեկավարը կողմնակից է փոքր մոդուլային ռեակտորների օգտագործմանը
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտպանել է փոքր մոդուլային ռեակտորների օգտագործումը՝ Եվրոպայի ներմուծվող էներգիայի աղբյուրներից կախվածությունը նվազեցնելու համար։
«Միջնաժամկետ հեռանկարում կարևոր է հասկանալ, որ բրածո վառելիքի ներմուծումից մեր հսկայական կախվածությունը մեզ խոցելի է դարձնում։ Միայն մեկ թիվ է դա հստակ ցույց տալիս. Մերձավոր Արևելքի ճգնաժամի սկզբից ի վեր մենք գազի և նավթի ներմուծման համար վճարել ենք 27 միլիարդ եվրո ավելի՝ առանց էներգիայի մեկ լրացուցիչ մոլեկուլ ստանալու։
Այս կախվածությունը պետք է նվազեցվի՝ զարգացնելով մեր սեփական, ավելի էժան էներգիայի արտադրությունը այստեղ՝ Եվրոպայում», - ասել է ֆոն դեր Լեյենը Բունդեսթագում CDU/CSU խորհրդարանական խմբակցության ղեկավար Յենս Շպանի և CSU պետական խմբակցության ղեկավար Ալեքսանդր Հոֆմանի հետ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու