Բելառուսի հետ սահմանին տեղադրված տեխնոլոգիան կարող է «թափանցել» Բելառուսի խորքը․ Լեհաստանի ՆԳՆ
Աշխարհ
Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարցին Կերվինսկին հայտարարել է, որ Բելառուսի հետ սահմանին տեղադրված լեհական օպտոէլեկտրոնային տեխնոլոգիան կարող է «թափանցել» Բելառուսի տարածքի խորքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կերվինսկին բացատրել է, որ ենթակառուցվածքների ստեղծման գործում կատարվել են զգալի ներդրումներ։ Մասնավորապես, Ներքին գործերի նախարարությունը ներդրել է մոտ 3 միլիարդ զլոտի (մոտավորապես 0,8 միլիարդ դոլար)։ Նախարարը նշել է, որ միջոցներն օգտագործվել են այն բանի համար, որ Լեհաստան-Բելառուս սահմանի ցանկապատը լինի ոչ թե պարզապես ցանկապատ, այլ «իրական արգելապատնեշ, որը չի կարող խախտվել»։ Այն թույլ է տալիս «թափանցել» Բելառուսի տարածք։
«Այս նոր օպտոէլեկտրոնային համակարգը, նոր էլեկտրոնային աշտարակները թույլ են տալիս մեզ խորը նայել Բելառուսի սահմանին՝ հնարավոր սպառնալիքները հայտնաբերելու և դրանց դեմ պայքարելու համար», - բացատրել է Կերվինսկին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու