Ռուսաստանում աճեցվել է ռեկորդային երկարությամբ վարունգ
Ռուսաստան
Թաթարստանում՝ Կազանի մերձակայքում գտնվող Սալմաչի ավանում, աճեցվել է Ռուսաստանի ամենաերկար վարունգը, որը պաշտոնապես գրանցվել է ռեկորդների գրքում։ Այս մասին հայտնում է Թաթարստանի գյուղատնտեսության և պարենի նախարարությունը։
93 սանտիմետր երկարությամբ և 2,8 կիլոգրամ քաշով վարունգը աճեցրել է սիրողական այգեպան Էմինա Վահիտովան՝ սովորական ջերմոցում։ Բանջարեղենը պատկանում է «Արևելյան դելիկատես» անվամբ տեսակին։
Կնոջ խոսքով՝ ինքը երկար տարիներ զբաղվում է բանջարեղենի աճեցմամբ, սակայն այս դեպքը տարբերվել է մյուսներից։ Նրա խոսքով՝ սկզբում ամեն ինչ սովորական էր՝ խնամք, ջրում և օրգանական պարարտանյութեր, բայց հետագայում վարունգը սկսել է արագ աճել, և ինքը պարզապես հետևել է, թե որքան մեծ կարող է դառնալ։ Ձեռքբերումը հաստատվել է մասնագետների կողմից և ներառվել Ռուսաստանի ռեկորդների պաշտոնական գրանցամատյանում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու