Պուտինը «գվարդիական» կոչում է շնորհել երկու զորամասի
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվավոր «գվարդիական» կոչում է շնորհել Ռուսաստանի զինված ուժերի երկու ստորաբաժանման՝ 14-րդ օդատիեզերական և հակաօդային պաշտպանության բանակին, ինչպես նաև 20-րդ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության գնդին։ Այս մասին հայտնում է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց պորտալը։
Համապատասխան հրամանագրերում նշվում է, որ այդ կարգավիճակը զորամասերին շնորհվել է անձնակազմի ցուցաբերած զանգվածային հերոսության, քաջության, տոկունության և արիության համար։ «Գվարդիական» կոչումը համարվում է պատվավոր և շնորհվում է մարտական գործողությունների ընթացքում առանձնացած ստորաբաժանումներին։
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը պարբերաբար նման պարգևներ է շնորհում բանակի այն ստորաբաժանումներին, որոնք աչքի են ընկել իրենց ծառայությամբ։ Ավելի վաղ ևս մի շարք զորամասեր ստացել էին «գվարդիական» կարգավիճակ, որը պահպանել է իր նշանակությունը դեռևս պատմական ժամանակներից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու